Ինչ են նշանակում հագուստի պիտակի վրայի նշանները. լիարժեք ուղեցույց

EnterTrain-ը ներկայացնում է՝ ինչ են նշանակում հագուստի պիտակի վրայի նշումները:

 

 

 

 

 

Լվացք

1. Խորհուրդ է տրվում միայն ձեռքով լվացք առանց ուժեղ ազդեցության: Ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 40°C-ը:

2. Լվալ միայն ձեռքերով 40°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Շատ զգույշ քամել:

3. Կարելի է լվալ մեքենայով նախապես թրջելով: Թույլատրելի է տաքացում, քամել:

4. Կարելի է լվալ մեենայով կամ ձեռքով նշված ջերմաստիճանից ոչ բարձր (30°C, 40°C, 60°C) ջերմաստիճանով:

5. Մեքենայով կամ ձեռքով նուրբ լվացք նշվածից ոչ բարձր ջերմաստիճանով: Ուժեղ չքամել:

6. Լվացքն արգելված է:

Կետերի և ընդգծումների սկզբունքն այսպիսին է՝ որքան շատ են կետերը, այնքան բարձր է թույլատրելի ջերմաստիճանը, որքան շատ են գծերը նշանի տակ, այնքան ավելի նուրբ պետք է վերաբերվել իրին:

Սպիտակեցում

1. Թույլատրելի է սպիտակեցում ցանկացած օքսիդացնող միջոցով:

2. Չի կարելի սպիտակեցնող նյութեր օգտագործել, որոնց բաղադրության մեջ քլոր կա:

3. Սպիտակեցումն արգելված է: Լվացքի փոշին չպետք է քլոր պարունակի:

Չորացում

1. Կարելի է քամել և չորացնել մեքենայով կամ էլեկտրական չորանոցով:

2. Թույլատրելի է քամելը և մեքենայով չորացումը մոտ 40°C-ում, ոչ ավել:

3. Պետք է նուրբ չորացում մեքենայով: 40°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Կետերի և գծերի քանակը նշում է ջերմաստիճանի ավելացումը (ընդհուպ մինչև 80°C) և չորացման ավելի նուրբ ռեժիմը:

4. Հագուստը չորացնելիս պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Իդեալական տարբերակը ստվերում է:

5. Արգելված է քամել և չորացնել մեքենայով: Թույլատրելի է միայն սենյակային ջերմաստիճանում չորացումը:

6. Թույլատրելի է քամելը: Խորհուրդ է տրվում ուղղահայաց չորացում (կախված վիճակում):

7. Չորացնել ուղղաձիգ ձևով հորիզոնական մակերևույթի վրա:

8. Քամելը բացառել, չորացնել ուղղահայաց (կախված) դիրքում:

9. Արգելված է քամել և չորացել մեքենայով:

Արդուկում

1. Կարելի է արդուկել և գոլորշիով հարթեցնել:

2. Թույլատրելի է ցածր ջերմաստիճանում արդուկելը (մոտ 110°C): Առանց գոլորշիով հարթեցնելու: Որպես կանոն, կետերի թիվը նշանի վրա համապատասխանում է արդուկի ջերմակարգավորիչի վրայի նշմանը:

3. Չի կարելի գոլորշիով հարթեցնել:

4. Գոլորշիով մշակելը և արդուկելն արգելված են:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Գույների այս համադրությունը քո կերպարն իսկապես արքայական և նրբագեղ կդարձնի. 12 շքեղ օրինակ
9 պնդում Դուբայում շքեղ կյանքի մասին, որոնք հեռու են իրականությունից
16 անհավանական տեսարան մոլորակի վրա, որոնց իրական լինելուն հնարավոր չէ հավատալ. պարզապես գլուխդ պտտվում է
Ինչ են նշանակում հագուստի պիտակի վրայի նշանները. լիարժեք ուղեցույց
Կանացի 5 սովորություն, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց մեծ մասին
Ինչպե՞ս հեշտությամբ ազատվել ձեռքերի և ոտքերի գերաճից
Արդեն նորաձև չէ. հնացած ներքին հարդարանքի 7 նշան, որը հիմա անճաշակ տեսք ունի
Տղամարդու թույլ կողմերը՝ ըստ հորոսկոպի նշանի
Կնոջ հավատարմության մասին կարելի է դատել նրա ձախ ձեռքի մատների երկարությունից. ահա թե ինչին է պետք ուշադրություն դարձնել